ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ողջույն սիրելի ընթերցող։ Ես Լիանան եմ։ Սովորել եմ Ալիկանտեի պետական համալսարանում (Universidad de Alicante) և Ալիկանտեի լեզվի պետական դպրոցում (Escuela Oficial de Idiomas): Ունեմ Dele C1 մակարդակի գիտելիքներ։ Գրեթե 2 տարի է ինչ դասավանդում եմ իսպաներեն և ունեմ 100-ից ավել գոհ ուսանողներ։Սիրահարվելով Իսպանիային և իսպաներենին` տարիների ընթացքում խորապես ուսումնասիրել եմ իսպաներեն լեզուն և Իսպանիայի մշակույթը, կազմել եմ Hola իսպաներեն քերականական ձեռնարկը, և Հայերեն-իսպաներեն ինքնուրույն կուրսը ։ Նկատի ունենալով, որ իսպաներենը աշխարհում երրորդ ամենատարածված լեզուն է և գրեթե 500 մլն մարդ խոսում է այդ լեզվով, դասավանդում եմ հատուկ իմ կազմած նյութերով , ինչպես նաև ապրելով Իսպանիայում ուսուցողական տեսակետից կարևորում եմ նյութերի պարզ,, հստակ և մատչելի լինելը՝ հիմք դնելով կենդանի իսպաներեն լեզվին։